Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը. հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։