ԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ ապագայում անուն տալ Ուկրաինային աջակցության իր առաքելությանը. հայտնում է The Wall Street Journal-ը:
Առաքելությունը ղեկավարելու համար կընտրվի ամերիկացի գեներալներից մեկը։ Հրատարակության տեղեկության համաձայն՝ ԱՄՆ իշխանություններից ակնկալվում է, որ կընտրեն երկու կամ երեք աստղ ունեցող գեներալի (համարժեք է գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներին)։
Առաքելությանն անուն տալու որոշումը մասամբ հնարավորություն կտա պարգևներ շնորհել դրան մասնակցող զինվորականներին. պարզաբանում է WSJ-ը։
Պենտագոնը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ Կառույցի խոսնակ Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում ասել է, որ ինքը տեղյակ չէ Ուկրաինային օգնելու առաքելություն կազմակերպելու ծրագրերի մասին։