Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին գալիք ձմեռը երկրի պատմության մեջ ամենածանրն է անվանել գազի պատճառով

Blog Image

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նախազգուշացում է արել բնակիչներին մոտալուտ ծանր ձմռան մասին:

«Գալիք ձմեռը Ուկրաինայի պատմության մեջ ամենադժվարը կլինի գազի բարձր գների պատճառով», - ժողովրդին հղված ուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ կապույտ վառելիքի արժեքը Եվրոպայում բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 3300 դոլարից: Նման պայմաններում Կիևը փորձում է ամեն ինչ անել ձմռան նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կատարելու համար. վստահեցրել է երկրի ղեկավարը ուկրաինացիներին։

Քաղաքական գործիչը գազի հետ կապված իրավիճակը անվանել է «շատ վտանգավոր և շատ սուր»։ 

Send