ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ զոհվել է չորս մարդ, այդ թվում մեկ ոստիկան

ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ զոհվել է չորս մարդ, այդ թվում մեկ ոստիկան

Չորս մարդ, այդ թվում մեկ ոստիկան, զոհվել է ամերիկյան Արիզոնա նահանգում հրաձգության հետևանքով. տեղեկացրել է KGUN9 շրջանային հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Թոսուն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում։

Հայտնի է, որ զոհված կոնստեբլ Դեբորա Մարտինես-Գարիբեյը կատարում էր թաղամասը բնակիչներից դատարկելու կարգադրությունը։ Հրաձգության զոհ է դարձել նաև տնային վարչության աշխատակիցներից մեկը։ Ինքը՝ կրակողը, նույնպես մահացել է։