Ռուսաստանը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացման ֆոնին, չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացման ֆոնին, չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացման ֆոնին «չի կորցրել հետաքրքրությունը» Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսենի հետ հանդիպմանը. փոխանցում է Ria.ru-ն։

«Վերջերս մեր արևմտյան գործընկերներից ոմանք տեղեկություններ են տարածում այն մասին, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը սիրիական կարգավորման նկատմամբ։ Դրանք չեն արտացոլում սիրիական համապարփակ կարգավորման ձգտման մեր հետևողական գիծը», - ասել է Լավրովը։