Թուրքիան լիովին խզել է առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանն ասել է, որ Թուրքիան փակել է իր նավահանգիստները հրեական նավերի համար։
«Մենք թույլ չենք տալիս թուրքական նավերին մտնել իսրայելական նավահանգիստներ։ Մենք թույլ չենք տալիս Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերին մտնել մեր նավահանգիստներ։ Իսրայելական ինքնաթիռների համար փակ է Թուրքիայի օդային տարածքը», - նշել է նախարարը։