Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մահացել է Ստանիսլավ Տարասովը

Blog Image
72 տարեկան հասակում մահացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Նա մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ «Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարում էր»,-պատմել է կինը՝ նշելով, որ ամուսինն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը: Քաղաքագետը ախտորոշումը թաքցնում էր հանրությունից: Ստանիսլավ Տարասովը ծնվել է Կիրովաբադում 1953թ.-ին: Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատ տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքի համար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի շքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով:
Send