Լեզվական վարժանքներ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ «նոյեմբերի 9-ը մնացել նոյեմբերի 9–ում»։
- 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են արդիական, դրանցից որևէ մեկը չի հրաժարվել, և այդ փաստաթղթերը հիմա էլ գոյություն ունեն;
- Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ռուսաստանը չի առաջարկել արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով։ Հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ նման ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել;
- Օվերչուկի Երևանում կայացած բանակցությունները ցույց տվեցին, որ Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ. Զախարովա
- Քննարկումներում անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտների՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՏՄ ձևաչափով;