Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արտակարգ դեպք․ Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորներ են ուշաթափվել (տեսանյութ)

Blog Image

Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորներ են ուշաթափվել. Southwind ավիաընկերությունը մարդկանց ավելի քան երկու ժամ պահել է խցանված ինքնաթիռում, պատմել են ականատեսները։

500 մարդ նստած է եղել ինքնաթիռում՝ առանց օդորակիչի։ Մի քանի ուղևորներ կորցրել են գիտակցությունը, այդ թվում՝ երեխաներ։

«Երբ երեխաներն արդեն վատ էին զգում, և շտապօգնությունը ժամանում էր, մեկն ուշաթափվել է, դռները բացվել են», - պատմել է ուղևորներից մեկը։

Ըստ նրա՝ ինքնաթիռի օդորակիչները միացվել են, երբ բոլորը դուրս են բերվել։ Սակայն պատմությունը դրանով չի ավարտվել։ Շարժիչները միացնելուց հետո ինքնաթիռում կռիվ է սկսվել, և ոստիկանությունը «աղմուկ անող» մարդկանց դուրս է հանել ինքնաթիռից՝ իրենց ուղեբեռի հետ միասին։

Տեսանյութերն այստեղ

Send