Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել հրաձգություն. կան զոհեր

Blog Image

ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինվուդի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել: Հրացանով տղամարդը կրակ է բացել սննդի կետում, իսկ զինված քաղաքացին սպանել է նրան. այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը. փոխանցում է korrespondent.net-ը:

Հրաձգության արդյունքում առնվազն 3 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:

Ինչպես հայտնել է ոստիկանության պետը, տղամարդը Greenwood Park Mall է մտել ինքնաձիգով ու մի քանի զինամթերքի պահունակներով և սկսել կրակել արագ սննդի կետի վրա։

Առևտրի կենտրոնում գտնվող 22-ամյա երիտասարդը, ով օրինական հրազեն է կրել, կրակել և սպանել է հրաձգություն սկսած տղամարդուն:

«Օրվա իսկական հերոսը այն քաղաքացին է, ով օրինական կերպով հրազեն է կրել այդ սննդի կետում և կարողացել է կանգնեցնել կրակողին հենց սկսելու պահին», - ասել են ոստիկանությունից։

Վիրավորում ստացած երկու քաղաքացիների թվում կա 12-ամյա աղջիկ: Նրա վիճակը կայուն է:

 

Send