Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպայում տապի հետևանքով կան հազարավոր զոհեր

Blog Image

Եվրոպայում անոմալ շոգերը շարունակվում են։ Մի շարք երկրներում ջերմաստիճանը ռեկորդային բարձր ցուցանիշներ է գրանցել։ BBC-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին օրերին շոգի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել։

Տապին զուգահեռ եվրոպական երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ֆրանսիայի շուրջ 40 շրջաններում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել։ Երկրի հարավ-արևմուտքում 16 հազարից ավելի մարդու են տարհանել։ Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայի մի քանի նահանգներում։

Միջերկրածովյան երկրներում՝ Մարոկկոյից մինչև Հունաստան՝ հազարավոր հրշեջներ պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Պորտուգալիայում մոլեգնող հրդեհները հաջողվել է մեկուսացնել։

Տապի ալիքներն ավելի հաճախակի և ինտենսիվ են դարձել և ավելի երկար են տևում կլիմայի փոփոխության պատճառով։ Արդյունաբերական դարաշրջանից ի վեր մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 1,1 C-ով։

Send