Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինչու՞ են Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատարը մեկնում Բաքու

Blog Image

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնն այսօր մեկնում են Բաքու, որտեղ Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկեն բնական գազի մատակարարումները Եվրոպա։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն Եվրամիության և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցերը էներգետիկայի ոլորտում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Եվրամիության համար կարևոր է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումները։

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում կկնքվի գործարք, որն ուղղված է ռուսական էներգակիրներից Եվրամիության կախվածությունը նվազեցնելուն։

Send