Ռուսաստանը և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար. ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Իրանը ավելի քան մեկ տասնամյակ գտնվում է պատժամիջոցների տակ և լավ է հարմարվել: Ժոովուրդը չի տուժել՝ չնայած սահմանափակումներին։ Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցներին. նշել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ-ի նկատմամբ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից։
«Եվ այսպիսով, ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք կառուցելու երկկողմ համագործակցություն, որը թույլ կտա մեզ նվազագույնի հասցնել երկկողմ պատժամիջոցների վնասը», - ասել է Պեսկովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում։