Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ամերիկյան օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել․ կան զոհեր (տեսանյութ)

Blog Image

ԱՄՆ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, զոհվել է չորս մարդ. հաղորդում է gazeta.ru-ն՝  հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։ Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Հարրի Ռիդը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ բախվել է երկու օդանավ։

Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ PIPER PA-46 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է Cessna 172-ին։ Երկուսն էլ մեկ շարժիչով օդանավեր էին: Բախման հետևանքով PIPER PA-46-ն ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող դաշտում, իսկ Cessna-ն՝ մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ:

Օդանավերից յուրաքանչյուրում եղել է երկուական մարդ։ Նրանցից ոչ մեկին փրկել չի հաջողվել։

Send