3-րդ զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ․ մանրամասներ հրդեհից տուժածներից

Հունվարի 19-ին Գեղարքունիքում զորանոցի հրդեհի հետևանքով տուժած երեք զինծառայողներն էլ այս պահին հիվանդասենյակներում են։
Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:
Խաչատրյանի փոխանցմամբ՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի՝ երկու զինվորի և մեկ սպայի վիճակը գնահատվում էր ծանր։
Լիաննա Թորոսյան