Վիրավոր զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ Թորոսյան

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ տղան ենթարկվել է վիրահատության:
«Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։
Նարե Գնունի