Աննախադեպ. Անդրանիկ Քոչարյանն ու ԳՇ պետը Սուրբ Գայանե եկեղեցիում մասնակցել են պատարագին

Աննախադեպ. Անդրանիկ Քոչարյանն ու ԳՇ պետը Սուրբ Գայանե եկեղեցիում մասնակցել են պատարագին

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր բավականին ուշագրավ, կարելի է ասել՝ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել:

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցիում պատարագին՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, մասնակցել են նաև ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, վերջինիս տեղակալներն ու սպայական անձնակազմից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Բացի պատարագից, տեղի է ունեցել նաև հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Բանակի օրվան:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նշված անձինք մնացել են մինչև պատարագի ավարտը, որից հետո Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում կազմակերպվել է Բանակի օրվան նվիրված ընդունելություն և Անդրանիկ Քոչարյանը, Էդվարդ Ասրյանն ու մյուսները ներկա են գտնվել նաև դրան:

Նշենք, որ այս ամենը ավելի քան զարմանալի է, քանի որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու միջև ընդգծված անջրպետ է և իշխանավորները տևական ժամանակ է պատարագների կամ եկեղեցու կազմակերպած այլ միջոցառումների որևէ կերպ չեն մասնակցում: