Պակիստանում ոստիկանական բաժանմունքում շոգից նռնակ է պայթել

Պակիստանում ոստիկանական բաժանմունքում շոգից նռնակ է պայթել

Պակիստանի հարավում գտնվող Ջամշորո քաղաքի ոստիկանական բաժանմունքում շոգի պատճառով նռնակ է պայթել, ինչի հետևանքով ութ մարդ վիրավորվել է, հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր տեսուչ Թարիք Դարեխոյին։

«Ձեռքի նռնակը պայթել է Ջամշորոյի ոստիկանական բաժանմունքի ներսում շոգի պատճառով, ինչի հետևանքով ութ  մարդ վիրավորվել են», - ասել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակցին:

Վիրավորվել են ոստիկանության տեսուչների երկու օգնականներ, մեկ ձերբակալված և ևս հինգ ոստիկան։

Նա նշել է, որ ոստիկանությունը դեռ հետաքննություն կանցկացնի պայթյունի պատճառները ճշգրիտ պարզելու համար։ Դեպքի վայրում են եղել նաև սակրավորները։

Պակիստանի օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով՝ երկրում ցերեկային ջերմաստիճանը տեղ-տեղ գերազանցում է Ցելսիուսի 40 աստիճանը։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world