Լիտվան արգելել է բելառուսական համարանիշներով մեքենաների մուտքը
Լիտվան, հետևելով Լատվիայի օրինակին, հուլիսի 18-ից արգելում է բելառուսական հաշվառման համարներով մեքենաների մուտքը, հաղորդում է LRT (Լիտվա ռադիո և հեռուստատեսություն) պորտալը՝ հղում անելով երկրի մաքսային վարչությանը։
«2024 թվականի հուլիսի 18-ի ժամը 0.00-ից բելառուսական հաշվառման համարանիշներով մարդատար մեքենաներին չի թույլատրվի մուտք գործել Եվրամիության տարածք: ԵՄ մուտքի արգելքը վերաբերում է բոլոր ավտոմեքենաներին՝ անկախ վարորդի կամ սեփականատիրոջ քաղաքացիությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչև օգոստոսի 16-ը Լիտվայում մուտք գործելու կամ մնալու վավեր թույլտվություն ունեցող Բելառուսի քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել անձնական նպատակներով, եթե մեքենան նախատեսված չէ վաճառքի համար։
Մաքսային վարչությունը տեղեկացնում է, որ բելառուսական համարանիշներով մարդատար ավտոմեքենաները պետք է լքեն Լիտվան մինչև 2025 թվականի հունվարի 18-ը, այդ օրվանից նրանց գտնվելու վայրը երկրում կհամարվի անօրինական և ենթակա է առգրավման սպառնալիքի։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world