Գաղտնի ծառայությունն ուժեղացնում է Թրամփի անվտանգությունը

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղեկությունների ֆոնին, որ Իրանը, իբր, մահափորձ է ծրագրում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, ամրապնդել է նրա անձնական անվտանգությունը հակահարձակողական թիմով, անօդաչու սարքերով և ռոբոտ-շներով, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով հետախուզությանը ծանոթ երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը չի բացառում առաջիկա շաբաթների ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նոր փորձերը։ Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ հետախուզական հանրությունը գնալով ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում առ այն, որ Իրանը, իբր, ակտիվորեն աշխատում է Թրամփի սպանության դավադրության վրա, հավանաբար նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ: