Ուկրաինայում խանութները դադարեցրել են որոշ ապրանքների վաճառքը (տեսանյութ)

Ուկրաինայում խանութները դադարեցրել են որոշ ապրանքների վաճառքը (տեսանյութ)

Ուկրաինական որոշ խանութներում դադարել է արագ փչացող սննդամթերքի վաճառքը էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների և շոգ եղանակի պատճառով, հայտնում է ուկրաինական Strana հրատարակությունը։

«Ուկրաինայի որոշ խանութներ դադարեցրել են արագ փչացող ապրանքների վաճառքը՝ էլեկտրաէներգիայի և ջերմության հետ կապված խնդիրների պատճառով»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հրատարակությունը հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ իբր երևում է Դնեպրոպետրովսկում գտնվող խանութը։ Սուպերմարկետը փակել է երշիկեղենի և կաթնամթերքի բաժինը։

Ուկրաինական YASNO էներգետիկ ընկերության (DTEK հոլդինգի մաս) գլխավոր տնօրեն Սերգեյ Կովալենկոն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան բախվել է էլեկտրաէներգիայի աղետալի պակասի` ենթակառուցվածքների վնասման պատճառով և լույսի մատակարարման սահմանափակումները կշարունակվեն: «Ուկրէներգո»-ի խորհրդի ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին ապրիլի 18-ին զգուշացրել է, որ երկրի էներգետիկ համակարգում պարբերաբար դեֆիցիտներ են լինելու։ Ավելի վաղ Ukrenergo-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցված վնասի չափը չափազանց մեծ է, էլեկտրակայաններն ու ենթակայանները աշխատում են հզորության սահմանաչափով, իսկ ընկերությունը կոչ է արել խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան։ 

Տեսանյութը՝ այստեղ