Ատամնաբույժը զգուշացրել է մաստակ ծամելու վտանգների մասին և ասել՝ ինչպես ծամել

Ատամնաբույժը զգուշացրել է մաստակ ծամելու վտանգների մասին և ասել՝ ինչպես ծամել

Մաստակն օգնում է պայքարել ատամների քայքայման դեմ և դրական է ազդում մարսողության վրա, սակայն որոշ դեպքերում կարող է վտանգավոր լինել։

Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է ատամնաբույժ Կոնստանտին Պրոկոպենկոն։

Նա մատնանշել է ծամող մկանների և հոդերի ծանրաբեռնվածության վտանգը։

«Պետք է հետևել մաստակ օգտագործելու կանոններին։ Անընդհատ ծամելը ծանրաբեռնում է ծամող մկանները և հոդերը, ինչը կարող է հանգեցնել հիպերտոնիկության և ատամների մաշվածության ավելացման: Բացի այդ, դատարկ ստամոքսին մաստակ ծամելը կարող է առաջացնել թքի ավելցուկ ու ստամոքսահյութի արտադրություն, ինչը վնասակար է ստամոքսի համար»,- զգուշացրել է բժիշկը։

Պրոկոպենկոն կոչ է արել շատ չտարվել մաստակով, վերահսկել ծամելու ժամանակն ու խուսափել կրկնակի օգտագործումից։

«Ոմանք սովորություն ունեն մեկ շաբաթ մեկ մաստակ ծամել կամ ականջի հետևում պահել։ Սա հանգեցնում է բերանի խոռոչի միկրոօրգանիզմների աղտոտմանը: Ավելի լավ է նաև ընտրել առանց շաքարի մաստակ»,- հավելել է ատամնաբույժը։