Եթե սրա-նրա ճնշումներով էր շարժվում, ինչպե՞ս երկիր ղեկավարեր․ Առուշանյանը՝ Հարությունյանի  մասին

Եթե սրա-նրա ճնշումներով էր շարժվում, ինչպե՞ս երկիր ղեկավարեր․ Առուշանյանը՝ Հարությունյանի  մասին

Այս հրաժարականների շղթան սպասելի էր, քանի որ Արցախում իրավիճակն այնպես էր սրացել, որ իշխանությունները որևէ ելք չէին գտնում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Բորիս Առուշանյանը՝ խոսելով Արայիկ Հարությունյանի, Գուրգեն Ներսիսյանի հրաժարականների և Սամվել Շահրամանյանի նշանակման մասին։

«Գիշեր-ցերեկ խորհրդակցությունների մեջ էր իշխանությունը, բայց չէր կարողանում կոնկրետ որոշում ընդունել, որովհետև և՛ իրավիճակն էր այնպիսին, որ որոշում ընդունելու բան չկա, և՛ անզորություն էր ծուղակի մեջ։ Իշխանությունը ստեղծված իրավիճակում մեծ հնարավորություններ չուներ, բայց այդ վիճակի համար ինքն էր մեղավոր, քանի որ նոյեմբերի 9-ից հետո ամեն անգամ զիջումների, նահանջների են գնացել, հարմարվել են ու մեզ հասցրել այս կետին։ Մանևրելու հնարավորություններ կային, հիմա դա էլ չկա, դրա համար իրենց հրաժարականը սպասելի էր, ժողովրդի դժգոհությունը գագաթնակետին էր հասել»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ արցախցիներ կան, ասում են՝ Հարությունյանը հրաժարական պիտի չտար, քանի որ ինքն էր այս իրավիճակի մեղավորը և ինքն էլ պիտի պատասխանատվություն կրեր, վերջինս պատասխանեց․ 

«Ժողովուրդը միակարծիք չէ, բայց մեծամասնությունն էլ ասել է, որ Հարությունյանը չէր կարող այլևս կառավարել և պետք է հրաժարական տար, եթե պետության ղեկավարը ամեն անգամ սրա-նրա ճնշումներով էր շարժում, ինչպե՞ս երկիր ղեկավարեր»,-նշեց Առուշանյանը։

Խոսելով Սամվել Շահրամանյանի նշանակման մասին՝ Առուշանյանն ընդգծեց, որ վերջինիս մասին միայն կարող է ասել, որ հայրենասեր մարդ է, բայց ոչինչ չի կարող ասել նրա ղեկավար լինելու մասին։ 

«Պետք է սպասել մնացած զարգացումներին, որպեսզի հասնանանք, թե ինչ նոր նշանակումններ են լինելու»,- հավելեց նա։

Լիաննա Թորոսյան