Սննդաբանը խորհուրդ է տրել հրաժարվել ամառային որոշ վտանգավոր աղցաններից

Սննդաբանը խորհուրդ է տրել հրաժարվել ամառային որոշ վտանգավոր աղցաններից

Պատրաստի աղցանները կարող են թունավորումներ առաջացնել, եթե դրանց մոտ բոտուլիզմ զարգանա: Ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

«Երեկոյան Մոսկվա»-ի հետ զրույցում նա խորհուրդ է տվել հրաժարվել ամռանը վտանգավոր մի քանի աղցաններից։

Նրա խոսքով՝ պատրաստի աղցաններին հնարավոր է անորակ հումք ավելացնեն, իսկ պատրաստի ուտեստները սխալ կերպով պահեն։ «Ուստի դրանցում զարգանում են բոտուլինատոքսին բակտերիաներ, որոնք ապրում են ջրում ու հողում։ Դրանք կարող են մտնել սնկի, մսի կամ բանջարեղենի մեջ: Այնուամենայնիվ, դրանց զարգացման համար անհրաժեշտ է օդազուրկ միջավայր, ինչպիսին են պահածոները»,- բացատրել է նա:

Դիետոլոգը խորհուրդ է տվել ամռանը չգնել ձկան մսով, մսի այլ տեսակներով, ձվով աղցաններ, որոնք նախօրոք համեմված են լինում մայոնեզով կամ այլ յուղոտ սոուսով։ «Խոնավ միջավայրում մանրէները շատ արագ են բազմանում»,- ընդգծել է նա:

Նա նաև զգուշացրել է ամռանը խոսւափել պատրաստի մրգային աղցաններ գնելուց։ Սննդաբանը նշել է, որ շոգ եղանակին մրգերն արագ փչանում են, հատկապես, եթե դրանցում ավելացվել է շաքարավազ կամ յոգուրտ, մածուն։

Նա խորհուրդ է տվել նման աղցաններ պատրաստել ինքնուրույն և անմիջապես ուտել։