Հայտնաբերվել է դեմենցիայի ռիսկը նվազեցնելու նոր միջոց

Հավասարակշռված սննդակարգը մանկության ու պատանեկության տարիներին նվազեցնում է ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման ռիսկը։ Ասել է սննդաբան Քելլի Կարան Թաֆթսի համալսարանից (ԱՄՆ):
Նա The Sun-ին հետ զրույցում բացահայտել է ծերունական դեմենցիայի կանխարգելման նոր միջոց:
Կարան ասել է, որ ավելի քան երեք հազար բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ իրենց սննդակարգին չհետևող մարդկանց միայն ութ տոկոսն է 60 տարի անց բարձր մտավոր ունակություններ ունեցել։
«Երիտասարդ տարիներին ճիշտ սնվողների մեջ այս ցուցանիշը կազմում է 36 տոկոս»,- մանրամասնել է մասնագետը։
«Սա ցույց է տալիս, որ երիտասարդ տարիքի սննդակարգն ազդում է մեր սննդակարգի որոշումների վրա հետագա կյանքում: Բացի այդ, ժամանակի ընթացքում սննդակարգի ընտրությունը կապված է ճանաչողական կարողությունների զարգացման հետ»,- ընդգծել է սննդաբանը։
Նա նաև նշել է, որ միայն մանկության շրջանում սնվելը չէ, որ օգնում է նվազեցնել ծերության ժամանակ դեմենցիայի ռիսկը, կարևոր է նաև 30 և 40 տարեկանների սննդակարգը: «Ցանկացած տարիքում մեր սննդակարգը կարգավորելը, ամենայն հավանականությամբ, կբարելավի մեր առողջությունը շատ առումներով, ներառյալ ուղեղի առողջությունը», - եզրափակել է Կարան: