Բժիշկը զգուշացրել է երկու մթերքի պատճառով ձայնը կորցնելու վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է երկու մթերքի պատճառով ձայնը կորցնելու վտանգի մասին

Թերապևտ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան ռուսաստանյան Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում նշել է ձայնալարերի համար վտանգավոր երկու արտադրանք։ 

Մալիշևան զգուշացրել է կոֆեինի և անանուխի պատճառով ձայնը կորցնելու վտանգի մասին։

Նա բացատրել է, որ այս երկու մթերքների հաճախակի օգտագործումը հանգեցնում է նրան, որ ստամոքսի պարունակությունը արտազատվում է կերակրափող: «Դրա հետևանքով մարդը կարող է կերակրափողի և ձայնալարերի այրվածք ստանալ»,- ընդգծել է նա։

Բժիշկը հորդորել է բացառել կոֆեինն ու անանուխը սննդակարգից՝ ձայնը պաշտպանելու համար։ Նա նաև նշել է, որ սուրճ սիրողները պետք է օգտագործեն ըմպելիքն առանց կոֆեինի։