Արագած լեռան լանջին նոր գյուղ կկառուցվի․ Քերոբյան

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի: Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է նոր գյուղ՝ 300 մինիֆերմաներով, նրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։

«Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր, 5 ճոպանուղու գիծ, սահուղիներ և այլն։ Ճանապարհներ են կառուցվելու, ավտոկայանատեղիներ։ 190 մլն դոլար գումար է դրա համար անհրաժեշտ»,- ներկայացրեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։