Երաժշտական դպրոցի ուսուցիչներն ու մարզիչները լրավճար կստանան․ ինչպե՞ս

Արտադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժները ևս հնարավորություն կուենան ատեստավորվելու։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս կերպ հնարավորություն կտրվի արտադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժներին՝ ատեստավորումից հետո լրավճար ստանալու։

«Ընդ որում, նախատեսում ենք, որ առաջին փուլով կկարողանան դիմել երաժշտական ու արվեստի դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև մարզադպրոցների մարզիչները»,- նշեց նա։

Անդրեասյանը նաև ներկայացրեց լրավճարի չափերը՝ 60-ից մինչև 100 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։