Մանկական երկաթուղու տարածքում ճոպանուղի պիտի կառուցվեր, ո՞ր փուլում ենք․ Ավինյանը՝ Քերոբյանին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց, որ ծրագիր կար, ըստ որի՝ մանկական երկաթուղու տարածքում ճոպանուղի պիտի կառուցվեր։

Դիմելով նախարարին՝ Ավինյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում են աշխատանքները։ Ի պատասխան՝ Վահան Քրեոբյանն ասաց, որ կարելի է ասել՝ ծրագիրն ավարտական փուլում է։

«Շուտով կառավարությանը նաև այդ ծրագիրը կներկայացնենք»,- նշեց նախարարը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց՝ եթե Երևանի քաղաքապետարանի հետ կոնսենսուս կա, ապա պետք է աշխատանքներն արագացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։