Վտանգավոր օրեր. ապրիլի 22-23-ը Երկիրը ծածկվելու է գեոմագնիսական փոթորիկով

Այսօր՝ ապրիլի 22-ին, Երկիրը ծածկվելու է մագնիսական փոթորիկով, որը կտևի մինչև վաղը։ Փորձագետները զգուշացնում են, որ գեոմագնիսական ակտիվությունը կբարձրանա մինչև G1 մակարդակ, իսկ պիկ պահերին կարող է հասնել ավելի լուրջ G2 մակարդակի:
Մագնիսական փոթորիկը Երկրի մագնիսական դաշտի խախտում է, որն առաջանում է արևային էներգիայի արտանետումների հետևանքով։
Ըստ օտարերկրյա տիեզերական գործակալությունների (NASA, NOAA) արեգակնային ակտիվության մակարդակը զգալիորեն աճել է: Արեգակից ճառագայթման հոսքը, որը ինդեքսավորվում է որպես F10.7, 150-ից հասել է 155 միավորի: Սա նշանակում է, որ Արեգակն ակտիվորեն արտանետում է լիցքավորված մասնիկներ, որոնք ազդում են Երկրի մագնիսական դաշտի վրա։
Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել առողջության վրա, հատկապես սրտանոթային հիվանդություններ, միգրեն և եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայունություն ունեցող մարդիկ: