ԱՄՆ-ը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել որոշ երկրներից արևային մարտկոցների ներմուծման համար

ԱՄՆ-ը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել որոշ երկրներից արևային մարտկոցների ներմուծման համար

ԱՄՆ-ը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել Կամբոջայից, Վիետնամից, Մալայզիայից և Թաիլանդից արևային մարտկոցների ներմուծման համար, գրել է Bloomberg-ը։

Կամբոջայի համար սակագինը կսահմանվի 3521%, մինչդեռ Մալայզիայի արտադրողների համար մաքսատուրքերը կազմում են 34,4%, Վիետնամի՝ 395,9%, Թաիլանդի համար՝ 375,2%։

2024 թվականին ասիական այս չորս երկրներից ԱՄՆ է մատակարարվել 12,9 մլրդ դոլարի արժողությամբ արեւային վահանակների սարքավորումներ, ինչը կազմում է նման ապրանքների ընդհանուր ներմուծման 77%-ը։