Գիտակցված երազատեսության մասին նոր բացահայտում գիտնականների կողմից

Գիտակցված երազատեսության մասին նոր բացահայտում գիտնականների կողմից

Գիտակցված երազատեսությունը հազվագյուտ վիճակ է, երբ երազում մեջ մարդը գիտակցում է, որ երազ է տեսնում ու կարող է վերահսկել, թե ինչ է կատարվում:

Ռադբուդի բժշկական կենտրոնի հետազոտողները բացահայտել են այս վիճակի նեյրոֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Արդյունքները հրապարակված են «Journal of Neuroscience» ամսագրում։

Հեղինակները հավաքել և վերլուծել են մինչ այժմ ամենախոշոր տվյալները՝ համեմատելով ուղեղի ակտիվությունն արթնության ժամանակ, աչքերի նորմալ արագ շարժումով քունն ու գիտակցված երազները:

Հետազոտության համաձայն՝ գիտակցված երազներն ուղեկցվում են ուղեղի գործունեության յուրահատուկ օրինաչափություններով, որոնք տարբերվում են ինչպես քնից, այնպես էլ արթնությունից։ Այս տարբերությունները վերաբերում են ուղեղի առանձին հատվածների ակտիվացմանն ու դրանց միջև փոխազդեցությունների բնույթին: Ենթադրվում է, որ դրանք ներառում են ընկալման, հիշողության, ինքնագիտակցության և ճանաչողական վերահսկողության փոփոխություններ:

Հեղինակներից մեկի՝ Կագատա Դեմիրելի խոսքով, աշխատանքը ցույց է տալիս, որ գիտակցությունը կարող է ձևավորվել քնի մեջ, ինչը խաթարում է քնի և արթնության միջև հստակ սահմանի ավանդական գաղափարը։ Այսպիսով, գիտակցված երազ տեսնելն ուղեղի վիճակի բոլորովին այլ տեսակ է: