Երբ Հայաստան կտեղափոխեն Գալուստ Սահակյանին

Երբ Հայաստան կտեղափոխեն Գալուստ Սահակյանին

MediaHub-ն արդեն հայտնել է, որ երկարատև հիվանդությունից հետո նախօրեին մահացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Վերջինս 74 տարեկան էր:

Մեզ հայտնի դարձավ, որ Գալուստ Սահակյանը վերջին շրջանում բուժում էր ստանում Գերմանիայում: Այնտեղ էլ մահացել է: 
Գալուստ Սահակյանին Հայաստան կտեղափոխեն չորեքշաբթի օրը: Ըստ այդմ, հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկատվությունը կհրապարակվի հաջորդիվ: