Արթուր Ջավադյանը՝ փոխվարչապետ

Արթուր Ջավադյանը՝ փոխվարչապետ

Ավելի վաղ մամուլին հայտնի էր դարձել, որ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ,  որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նիստի ընթացքում էլ իշխանականներն ընտրել են նոր փոխվարչապետին։

MediaHub.am-ի տեղեկություններով՝ նոր փոխվարչապետը ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն է։

Հիշեցնենք, որ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի պաշտոնից ազատվելուց հետո անուններ էին շրջանառվում արդեն «թափուր» մնացած պաշտոնի համար։ 

MediaHub.am-ին հասած տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում Ջավադյանին է տեսել, վերջինիս թեկնածությունն էլ հաստատվեց։