Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է ծիրանի կորիզի վտանգների մասին

Blog Image

Ծիրանի կորիզները պարունակում են ամիգդալին, որը օրգանիզմում վերածվում է ցիանային թթվի, ուստի դրանց օգտագործումը կարող է վտանգավոր լինել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բժիշկ Զարեմա Տենը։

«Երբեք մի կերեք ծիրանի կորիզներ։ Դրանք պարունակում են ամիգդալին, որը օրգանիզմում վերածվում է ցիանային թթվի։ Դրանց պարբերաբար օգտագործումը վտանգավոր է», - ասել է նա։

Բժշկի խոսքով՝ չորացրած ծիրանը նույնպես պետք է օգտագործվի զգուշությամբ։ Շաքարի բարձր պարունակության պատճառով շաքարախտով կամ ցածր ածխաջրային դիետա պահող մարդկանց խորհուրդ է տրվում խստորեն սահմանափակել դրանց օգտագործումը։

«Ծիրանաչիրը հաճախ մշակվում է նաև ծծմբի երկօքսիդով՝ գույնը պահպանելու համար, ինչը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել զգայուն անհատների մոտ», - եզրակացրել է փորձագետը։

Send