Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը, նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում զարգացող իրավիճակին, ընդգծվել է «երկխոսության ու կայունության անհրաժեշտությունը»։