Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ)

Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ)

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ վիճաբանության պատճառով։

Ալեքսանդր անունով անձը նստել է ինքնաթիռ, որը պետք է թռչեր Շերեմետևո։ Նա ալկոհոլ է խմել ու սկանդալ առաջացրել։ Նա գոռացել է «SU0525» Դուբայ-Մոսկվա չվերթի մյուս ուղևորների վրա, դիպչել նրանց, անվանել «չուրբանելաներ» և շարունակել խմել՝ անտեսելով հանդարտվելու պահանջները։

Չվերթի ուղևորները ինքնուրույն են զսպել անկարգ ուղևորին, իսկ «Աէրոֆլոտի» ուղեկցորդուհիները օգնել են նրանց։Ինքնաթիռե պատրաստվում է արտակարգ վայրէջքի Բաքվի օդանավակայանում։