Չինաստանը կրկին հերքել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները

Չինաստանը կրկին հերքել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Չինաստանը և ԱՄՆ-ն որևէ խորհրդակցություն կամ բանակցություններ չեն վարում մաքսատուրքերի վերաբերյալ։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի շփոթություն ստեղծելը»,- այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը բանակցություններ է վարում Չինաստանի հետ առևտրային հարցերի շուրջ, այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվել էր բանակցել գործարքի շուրջ, մինչև ԱՄՆ-ն չվերացնի բոլոր միակողմանի մաքսատուրքերը։