Թրամփը խոսել է Չինաստանի, իր առաջադրվելու և այլնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում արդեն խոսել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։
ԱՄՆ նախագահն ինքն այս մասին խոսել է Time-ին տված հարցազրույցում։ «Ես չեմ կարծում, որ սա նրա կողմից թուլության նշան է», - ասել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք նա կհամաձայնվի հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, Թրամփը պատասխանել է. «Իհարկե»։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է վճարում Կորեայի և Ճապոնիայի բանակների համար։ Սպիտակ տան ղեկվարը նշել է, որ առևտրային պատերազմի արդյունքում կնքված գործարքների մասին կհայտարարի երեք-չորս շաբաթվա ընթացքում։
Թրամփն անդրադարձել է առաջադրվելու թեմային ու հայտարարել, որ գիտի երրորդ ժամկետով առաջադրվելու համար «սողանցքների» մասին, բայց «չի հավատում դրանց»
«Ես կնախընտրեի հիմա չքննարկել դա, բայց ինչպես գիտեք, կան որոշ քննարկված և հայտնի սողանցքներ։ Բայց ես չեմ հավատում սողանցքներին։ Ես չեմ հավատում դրանց կիրառմանը», - ասել է ԱՄՆ նախագահը Time ամսագրին տված հարցազրույցում։