Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից

Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ  Մոսկալիկի սպանությունն իրականացրած անձն ապրել է նրա հետ նույն շենքում, գրել է «Բազան»։

Կասկածյալ Իգնատ Կուզինն ապրիլի 16-ին շենքի դիմաց կայանել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա, որը լի է եղել պայթուցիկներով, և ապրիլի 19-ին թռել է Թուրքիա։ Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 10:40-ին (Երևանի ժամանակով 11:40), երբ Մոսկալիկը դուրս է եկել տնից։ Գեներալը տեղում մահացել է։

Ուկրաինայի Սումի քաղաքի բնիկ Կուզինը մեքենան գնել է 2025 թվականի փետրվարին, իրեն նորմալ է պահել և որևէ կասկած չի առաջացրել։