Հույս ունենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս 1 փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հույս ունենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, և կվերսկսվի խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկումը, որը, ի դեպ, մշակել է Ադրբեջանն ու առաջին անգամ ներկայացրել Հայաստանին ընդամենը մեկ տարի առաջ», - ասել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին «երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են, կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները և փոփոխությունները»։
«Մենք, և ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են»,- հավել է Էլչին Ամիրբեկովը։