Հայաստան էր ժամանել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին

Հայաստան էր ժամանել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին

Վերջերս Հայաստանում էր եղել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին: Հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։ 

Ըստ դեսպանատան մամուլի ծառայության՝ նա եկել էր աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին, ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի։