Իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն․ Փաշինյան

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը տեղեկացրել են, որ 2024 թվականին պետք է տարածքը լքել։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ 1992-ից սկսած դեսպանությունը գործել է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում։

«Այդ շինությունում մենք ունեինք երկու սենյակ։ Հիմա անհրաժեշտ է նոր շինության ձեռք բերում»,- ասաց նա։

ԱԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ Լոնդոնի կենտրոնական փողոցում գույք ձեռք բերելու վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ եղել են։

«Գույքը գնելու համար անհրաժեշտ է 17 մլն 380 հազար 800 ֆունտ ստերլինգ»,- նշեց նա։

Փաշինյանն  էլ արձագանքեց և խոսեց այժմ գործող շենքից։ Ըստ նրա՝ իրեն հարգող պետությունը չի կարող դա համարել դեսպանատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։