Պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը չհայաթափվի, Երևանը ամենալավ մայրաքաղաքը դառնա․ Վարդանյան

Պետք է ցույց տանք, որ ապագան մեր ձեռքում է և հորդորում եմ, որ բոլորդ մասնակցեք ընտրություններին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

«Մենք այսօր պետք է ամեն ինչ անենք, որ համախմբվենք, որ չթողնենք Արցախը Ադրբեջանի մաս դառնա, հայաթափվի, և Երևանը որպես մայրաքաղաք դառնա աշխարհի ամենալավ քաղաքը, որտեղ կուզեն մարդիկ գալ, ապրել, ժամանակ անցկացնել ու հասկանան, որ սա հայ աշխարհի մայրաքաղաքն է»,-ասաց Վարդանյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում