Հակոբ Ասլանյան. «В бой идут одни старики»

Հակոբ Ասլանյան. «В бой идут одни старики»

Ընդդիմությունը ո՞վ է, որ պահանջի նախարարներն Արցախի մասին խոսեն, պարտավոր չեն ամեն մեկին պատասխանել: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ից Հակոբ Ասլանյանը:

Հակոբ Ասլանյանի համար տարօրինակ է, որ ընդդիմությունը ցանկանում է պաշտպանել Արցախի շահերը: Այսինք, ըստ Ասլանյանի տրամաբանության՝ ՔՊ-ն կարող է գնալ ազգային, պետական հարցերում աղետալի զիջումների՝ Շուշիում ադրբեջանական դրոշներ ծածանվեն, իսկ ընդդիմությունը, որի լիդերներն ողջ գիտակից կյանքը նվիրել են Արցախի պաշտանությանը, պետք է հանգիստ հետևեն ազգակործան այդ ընթացքին:

ՔՊ-ականները որոշել են կենսաթոշակային տարիքի մարդկանց «նետել մարտի»` ընդդիմությանը քննադատելու համար՝ քաղտեխնոլոգիայի առումով պատասխան քննադատություն ստանալու դեպքում ՔՊ-ական ֆեյքերը կհայտարարեն, որ ախր տարեց մարդ է, պատերազմի մասնակից, ինչպես կարելի է ալեհեր մարդուն քննադատել: Պատերազմի մասնակից տասնյակ և հարյուրավոր անդամներ կան նաև ընդդիմության շարքերում, ովքեր այսօր պայքարում են Արցախի համար, Ասլանյանը գտնվում է մի քաղաքական թիմում, որի առաջնորդը Շուշին համարում է «դժգույն և դժբախտ» քաղաք, իսկ Արցախի կարգավիճակը՝ թողնում բախտի քմահաճույքին:

ՔՊ-ականների կադրային ռեզերվն այնքան թույլ է, որ ՔՊ-ականներին քննադատելու համար անգամ ափսոս է ժամանակ ծախսել: Պատահականության սկզբունքով կամ «ղուշ և գիրով» ԱԺ-ում հայտնված բազմաթիվ ՔՊ-ականներ իշխանափոխությունից հետո լրջորեն պետք է զբաղվեն նոր աշխատանք գտնելով՝ արդեն այսօրվանից ռեզյումեներ ուղարկելով արևմտյան տարբեր ՀԿ-ներին կամ միջազգային ձեռնարկությունների երևանյան գրասենյակներ:

Վահրամ Բագրատյան