ՔՊ-ից՝ Job.am. Արփի Դավոյանը շուտով CV-ներ է ուղարկելու տարբեր գործատուների

ՔՊ-ից՝ Job.am. Արփի Դավոյանը շուտով CV-ներ է ուղարկելու տարբեր գործատուների

Ընդդիմությունը ոչնչի չի հասել: Ընդդիմությունն ուղիներ է փնտրում ԱԺ վերադառնալու: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արփի Դավոյանը:

Ընդդիմությունը հասել է համազգային շարժման՝ ՀՀ քաղաքացիները սկսել են արթնանալ ՔՊ-ական ֆեյքերի քարոզչական ազդեցությունից, թմբիրից սկսել են դուրս գալ և հենց այդ փաստն է անհանգստացնում ողջ օրը Պլատոն և Արիստոտել «ընթերցող» Արփի Դավոյանին, ով ժամանակ առ ժամանակ կտրվելով հին հույներին «ընթերցելուց»` փորձում է ներքաղաքական իրավիճակը լակոնիկ գնահատել: Ընդդիմությունը ցանկացած պահի կարող է վերադառնալ ԱԺ՝ ՔՊ-ական խմբակի հրաժարականը ձևակերպելու համար:

Ներքաղաքական իրավիճակը սկսում է դուրս գալ Փաշինյանի և թիմի հսկողությունից՝ նրանք այլևս չեն կարող ժողովրդին «կերակրել» տնտեսական հրաշքների, ներդրումների, թալանածը բյուջե վերադարձնելու մասին հեքիաթներով: ՀՀ քաղաքացին արթնացել է և քաղաքական պատասխան է ուզում ՔՊ-ականներից՝ չկատարած խոստումների համար: 

2018թ.-ի «պետական հեղաշրջման» արդյունքում Փաշինյանի վարկանիշի շնորհիվ Արփի Դավոյանը Լոռվա ձորերից հայտնվեց ՀՀ խորհրդարանում՝ չունենալով այնտեղ հայտնվելու համար ոչ քաղաքական հետագիծ, ոչ համապատասխան փորձ: 2018թ.-ի էյֆորիայի ժամանակ Փաշինյանն իր հետ խորհրդարան կարող էր բերել, որպես ՔՊ-ական պատգամավորի՝ ցանկացած մարդու՝ բանվորից, կթվորուհուց մինչև մերսման սրահի աշխատակցուհու:

ՀՀ քաղաքական դաշտը պետք է առողջանա. քաղաքական դեմք, ներուժ և հետագիծ ունեցող գործիչները պետք է փոխարինեն ԱԺ-ում հայտնված պատահական մարդկանց:

Վահրամ Բագրատյան