Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումն անվանել է պատժամիջոցների խախտում

Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումն անվանել է պատժամիջոցների խախտում

Եվրամիությունը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը կդիտարկի որպես Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խախտում. հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ 

«Եվրահանձնաժողովը շատ խորը իրավական վերլուծություն է անցկացրել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի վերաբերյալ և կարծում է, որ դա ոչ միայն ռիսկեր կստեղծի ընկերությունների համար, այլև կհանգեցնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանցմանը», - ասել է ֆոն դեր Լյայենը։

Ռուսական գազի դիմաց եվրոպացի գնորդներից ռուբլով վճարում է պահանջել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շատ երկրների իշխանությունները, ինչպես նաև ընկերությունների ղեկավարությունները բազմիցս նշել են, որ այս պայմանը համարում են գործող պայմանագրերի խախտում և չեն կատարի այն։