Մակրոնը խոստացել է շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա

Մակրոնը խոստացել է շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա

Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը: Մենք արդեն (ԵՄ-ում) որոշումներ ենք կայացրել, որոնց մղել է նաև Ֆրանսիան», - ասել է Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը նախատեսում է ռուսական ածխի ներմուծման աստիճանական դադարեցում։