Ավստրալիան 20 Bushmaster զրահափոխադրիչ կուղարկի Ուկրաինային

Ավստրալիան 20 Bushmaster զրահափոխադրիչ կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը. փոխանցում է CNN-ը։
Ֆրանսիական Thales ընկերության ավստրալական մասնաճյուղի արտադրած զրահափոխադրիչները ներկված են ձիթապտղի կանաչ գույնով՝ Ուկրաինայի դրոշի պատկերով եւ «Միասնություն Ուկրաինայի հետ» գրությամբ։ Երկու Bushmaster-ները «շտապ օգնության տարբերակ» են՝ Կարմիր խաչի տարբերանշանով: