Բժիշկը նշել է տարիքը, թե երբ է պետք հրաժարվել ալկոհոլից՝ դեմենցիայից խուսափելու համար

Բժիշկը նշել է տարիքը, թե երբ է պետք հրաժարվել ալկոհոլից՝ դեմենցիայից խուսափելու համար

Հայտնի է, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա, այն վնասակար ազդեցություն է ունենում մարմնի բոլոր օրգանների և համակարգերի վրա։ Բժիշկ, «Ինչպես կանխարգելել դեմենցիան. ուղեղի երկարաժամկետ առողջության համար փորձագետների ուղեցույց» գրքի հեղինակ Ռիչարդ Ռեստակը բացահայտել է տարիքը, թե երբ է պետք ամբողջությամբ դադարեցնել ալկոհոլ խմելը՝ դեմենցիայից պաշտպանվելու համար:

Մասնագետի խոսքով՝ ալկոհոլի օգտագործումը ուղղակիորեն կապված է ուղեղում սպիտակ նյութի քանակի նվազման հետ, որը կարող է խանգարել օրգանի բնականոն աշխատանքին։

«Ես խստորեն խորհուրդ եմ տալիս 65 տարեկանից բարձր մարդկանց ամբողջությամբ և ընդմիշտ հեռացնել ալկոհոլը սննդակարգից»,- ընդգծել է մասնագետը։

Ռիչարդ Ռեստակը հավելել է, որ այդ տարիքում ալկոհոլից հրաժարվելն օգնում է հետաձգել դեմենցիայի առաջացումը։